ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմարդյունաբերական համալիրը պարապուրդի է մատնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պարապուրդի է մատնվել, իսկ 44-օրյա պատերազմից հետո բանակը վերազինելու իշխանությունների խոստումները գրեթե չեն կատարվում։ Ավելի շուտ վերազինում իրականացվում է աննշան չափով, սակայն հիմնականում դրսից ներմուծված զենքի միջոցով։ Հայկական ընկերությունները, որոնք բավական լուրջ ներուժ և հնարավորություն ունեն Հայաստանի զինված ուժերին անհրաժեշտ քանակությամբ զենք և նորագույն տեխնոլոգիաներ մատակարարելու՝ զրկված են իշխանության պատվերներից։

Ռազմարդյունաբերական համալիրը, որը տեղափոխվեց Բարձր արդյունաբերության նախարարության կազմ, վերածվել է ավելի շուտ «տուգանային գումարտակի», որտեղ ծառայության են ուղարկում իրենց հիմնական աշխատավայրերում ձախողված պաշտոնյաները, ինչպես օրինակ՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, որին որոշ ժամանակ նշանակեցին այդ պաշտոնում, իսկ Բարձր արդյունաբերության նախարարությունը 4 տարվա ընթացքում առնվազն 4 նախարար փոխեց, ինչի հետևանքով նույնիսկ այդ նախարարության ղեկավար կազմը չի հասկանում, թե ինչ է հարկավոր Հայաստանին ռազմական արդյունաբերության զարգացման առումով։

Իրավիճակը բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի և Հայաստանի գործող վարչախմբի շահերից։ Հայաստանը բավարար չափով չզինելու դեպքում Փաշինյանը հնարավորություն կունենա հայտարարելու, թե Հայաստանը չունի զենք դիմադրելու և հանրությանը կնախապատրաստի ցավոտ լուծումների։

Մյուս կողմից ռազմական արդյունաբերությամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին պատվեր չտալը և զենքը հիմնականում դրսից ներմուծելը բխում է Հայաստանի զենքի լոբբիի շահերից։

Որոշ գործարարներ և իշխանությանը սերտ առնչվող անձինք շահագրգռված են դրսից զենք ներմուծելու հարցում, այլ ոչ թե տեղում պատվիրելու։ Բանն այն է, որ դրսից ներմուծելու դեպքում ատկատների մեխանիզմը ավելի հեշտ է գործի դնել, իսկ Հայաստանում ատկատ գրեթե անհնար է անել։

Այդ է պատճառը, օրինակ, որ բանտից ազատվեց «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, որը կարողանում էր ոչ միայն դրսից զենք ներմուծել, այլ նաև իշխանության համար ատկատների մեխանիզմներ ստեղծել։ Նրա անմիջական ղեկավար Դավիթ Տոնոյանը շարունակում է մնալ անազատության մեջ, իսկ «Պատրոն Դավոն» դրսում է և շարունակում է զենքի ներմուծումը։

Մինաս Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular