ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրահայում վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման առաջարկը, բայց Ադրբեջանը դարձյալ դրական չպատասխանեց․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պրահայում ևս մեկ անգամ վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մեր առաջարկը․ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը դարձյալ դրական չպատասխանեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է  տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությամբ նախատեսված կարգով»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը, ինչից հետո հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ճանաչել  երկու երկրների տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular