ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանն Արցախում. ի՞նչ են հարցրել նրան արցախցիները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին քաղաքացիների հետ հավաք է հրավիրել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակում։

Հանդիպմանը մոտ հազար մարդ է մասնակցել, ընդ որում մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանը հատուկ է ընտրել Ազնավուրի անվան հրապարակը, որն ավելի փոքր է, քան Վերածնունդի հրապարակը, և հնարավոր է այդկերպ ավելի բազմամարդ հավաքի տպավորություն թողնել։

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելուց և պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններից հետո, Հայաստանի գործող իշխանությունները գիտակցում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում է իշխանության ամբողջ ծանրությունը բարդել Ռուբեն Վարդանյանի վրա, իսկ ինքը ծլկի Արցախից։

Ռուսական կապերով հայտնի Վարդանյանի հայտնվելը Արցախում լուրջ վտանգի տակ կարող է դնել Փաշինյանի քաղաքական ծրագրերը Արցախի նկատմամբ, ուստի և Սամվել Բաբայանին ուղարկում է Արցախ, որպեսզի նրա միջոցով հնարավոր լինի վերահսկել քաղաքական անցուդարձը։ Ընդ որում Բաբայանը ակնհայտ հավակնում է իր նախկին պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը ներկայումս զբաղեցնում է գեներալ Վիտալի Բալասանյանը։

Ուշագրավն այս ամենում Սամվել Բաբայանի պահվածքն է։ Նախօրեին նա ստիպված է եղել ընդհուպ հայտարարել, թե ինքը Նիկոլ Փաշինյանի մարդը չէ.

«Վարչապետը շատ «կուճիր՝ փոքր»՝ է, որ ես նրա մարդը լինեմ»,- ասել է Սամվել Բաբայանը։

Նրան նաև ուղղակի հարց են տվել իր և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի սիրային կապերի մասին, Բաբայանը չքմեղացել և հերքել է նման տեղեկությունները։ Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը ստիպված է լինում Արցախում ոչ այնքան քաղաքական հարցերի պատասխանել, որքան իր սիրային կապերի մասին հարցերին։ Իհարկե, նա նշել է, թե այդ տեղեկությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։

Էդգար Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular