Բռնաբարող տղամարդիկ պատմել են, թե ինչպես են ընտրում իրենց զոհերին. ահա, թե առաջինը ինչին են ուշադրություն դարձնում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾEconet.ru կայքը ներկայացրել է, թե ինչ են պատմում բռնարարներն իրենց զոհերին ընտրելու մասին:
1. Առաջին բանը, ինչին ուշադրություն են դարձնում բռնարարները, սանրվածքն է: Նրանք սիրում են հետևել պոչ կապած, կոս արած կամ ցանկացած այլ սանրվածք ունեցող կանանց, որոնց մազերից հեշտ է բռնել: Բացառություն չեն նաև երկար մազեր ունեցող կանայք, իսկ տղաների նման կարճ սանրվածք ունեցող կանանց ետևից շատ քիչ են ընկնում:
2. Երկրորդը հագուստն է: Բռնարարը կմոտենա այն կնոջը, ում հագից ավելի հեշտ է պոկել հագուստը: Շատերն իրենց հետ մկրատ են ունենում:
3. Բռնարարները հետևում են կանանց, ովքեր խոսում ենհեռախոսով,փորփրումպայուսակը կամ այլ բանով են զբաղված. նրանց ավելի հեշտ է անակնկալի բերել և բռնել:
4. Առաջին հերթին կանանց առևանգում են սուպերմարկետների, գրասենյակների կայանատեղիներում և հասարակական զուգարաններից:
5. Սովորաբար բռնարարները փորձում են կնոջը բռնել և արագտեղափոխել վայր, ուրնրանց ոչ ոք չի բռնի:
6. Եթե փորձեք որևէ կերպ պայքարել կամ պաշտպանվել, նրանքարագկհիասթափվեն, քանի որ արագ կհասկանան, որ կարող եքանցանկալիուշադրություն գրավել: Սակայն շատ կանայք դա չեն անում, քանի որ վախենում են և հույսը դնում են բարեհոգության վրա:
7. Հանցագործները պատմել են, որ չեն հարձակվի անձրևանոց կամ ձեռքին այլ իր ունեցող կնոջ վրա, որը նրանք կարող են օգտագործել տարածության վրա`բռնարարին մոտ չթողնելով:
Նախազգուշական միջոցներ
- Եթե որևէ մեկը փողոցում հետևում է ձեզ կամ կայանատեղիում, նայեք նրա դեմքին և հարցրեք ժամը: Կամ խոսեք եղանակի մասին: Այդպես դուք կտեսնեք նրա դեմքը, և, եթե որևէ բան տեղի ունենա, կկարողանաք ճանաչել նրան. այդպիսով նրա համար այլևս հետաքրքիր չեք լինի:
- Եթե որևէ մեկը դեպի ձեզ է քայլում, ձեռքերը ձեր դիմաց պահեք և գոռացեք` կանգ առ: Շատ հանցագործներ խոստովանել են, որ կնոջը հանգիստ կթողնեն, եթե նա գոռա և հակահարված տալու պատրաստ լինի: Հիշեք: Նրանք ՀԵՇՏ զոհ են փնտրում:
- Եթե որևէ մեկը հարձակվի ձեզ վրա, դուք հազիվ թե կարողանաք ուժով հաղթանակ տանել, իսկ խորամանկությամբ ամեն ինչ հնարավոր է: Եթե ձեզ ետևից բռնել են, փորձեք հանցագործին ուժեղ հարվածել թևատակի և արմունկի հատվածում կամ ոտքերի ներսի հատվածում:
- Աստիճանների փոխարեն՝ օգտվեք վերելակից: Աստիճանները հանցագործության համար հիանալի վայր են: