ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավորը, որ ԵՄ առաքելությունը չխանգարի Բաքվի և Երևանի երկխոսությանը. ՌԴ ԴԽ անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին, ասել է, որ այդպիսի հնարավորությունը կարելի է միայն դրական գնահատել, գլխավորն այստեղ կողմերի ուղիղ երկխոսությունն է և այն, որ Եվրամիությունը, ի դեմս իր քաղաքացիական առաքելության, չխանգարի այդ գործընթացին։

«Եթե խաղաղության պայմանագիր կնքվի և դադարի Ադրբեջանի և ՀՀ միջև հակամարտությունը, որին ականատես ենք վերջին 30 տարին, դա կարելի է միայն դրական գնահատել»,- ասել է Ցեկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանելով ՀՀ և Ադրբեջանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման ծրագրերը՝ Ցեկովն ասել է, որ եթե կա երկու կողմի համաձայնությունը, ապա, «տվյալ դեպքում, Աստված տա, որ առաքելությունը նպաստի խաղաղ պայամանագրի կնքմանը, ոչ թե բախումներ հրահրի»։

Նա նաև հավելել է, որ «ոչ այնքան հուսալի բանակցող է համարում» Եվրամիությանը։ «Բայց գլխավորը ոչ թե միջնորդությունն է, այլ երկրների ուղիղ երկխոսությունը»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular