ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևը ահաբեկիչ է». ադրբեջանցի բլոգերները բողոքի ցույց են անցկացրել Շվեյցարիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեյցարիայում բնակվող ադրբեջանցի բլոգերները բողոքի ցույց են անցկացրել երկրի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահի բռնապետական ​​ռեժիմի։

«Այսօր մենք Շվեյցարիայում բնակվող ներգաղթյալների հետ ցույց ենք անցկացրել ահաբեկիչ բռնապետ Ալիևի ռեժիմի դեմ։ Մենք չենք ցանկանում, որ Ալիևը տանի պատերազմի և սպանի հայերին ու ադրբեջանցիներին: SOCAR-ը ահաբեկչական կազմակերպություն է: Ալիևը Եվրոպայում հարձակվում է քաղաքական ակտիվիստների վրա»,- թվիթերում գրել է քաղաքական բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն։

Մեկ այլ ընդդիմադիր բլոգեր՝ Սուլեյման Սուլեյմանլին, նույնպես նշել է, որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը ահաբեկիչ է։

«Մենք պատերազմ չենք ուզում, Ալիևը ահաբեկիչ է, Ալիևը բռնապետ է, իսկ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»,- գրել է Սուլեյմանլին։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular