ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քառակողմ հայտարարություն՝ միայն հանրությանը շեղելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրահայում կայացած քառակողմ հայտարարությունից հետո, Հայասատանի վարչապետը, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահներն ու եվրոպական միության խորհրդի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագրել, որով հաստատում են վատթարագույն կասկածները, որոնք կարող են տեղի ունենալ։

Ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եվրամիության դիտորդական առաքելություն է տեղակայվելու։

Ընդ որում հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Հայաստանը կողմ է և ինքն է առաջարկել նման առաքելության տեղակայումը։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը առանձնապես խանդավառված չէ այս իրողությունից և դիտորդական առաքելությանը չի խոչընդոտի այնքանով, որքանով որ դա չի առնչվի իրեն։

Ավելին, երեկ առավոտյան Իլհամ Ալիևը թվիթերում գրառում է արել, որտեղ անհասկանալի է որակել այն հանգամանքը, թե իրենց կամավոր անցում չեն տվել Նախիջևանում։

«Պարտավորությունը խախտելը, իհարկե, չափազանց ամոթալի փաստ է, այնուամենայնիվ մենք դեռ համբերատար ու զուսպ ենք, վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք, լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ»,- բառացիորեն սպառնացել է ադրբեջանի նախագահը։

Քաղաքագետներն արձանագրում են, որ քառակողմ հայտարարությունը առանձնապես լուրջ հետևանքներ չի ունենա։ Ադրբեջանը ինչպես հավակնում էր Հայաստանի տարածքներին, այնպես էլ շարունակելու է, ավելին՝ ժամանակն օգտագործելու է վերադասավորումների, Հայաստանից պոկած տարածքներում դիրքերի ամրացման և նոր ռազմական գործողություններ նախաձեռնելու համար։

Որքան էլ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ և հատուկ հանձնարարություններ կատարող անձինք փորձեն համոզել, թե Ադրբեջանը այս հայտարարությունից հետո պարտավորված է հետ քաշել իր զորքերը, փաստ է, որ թշնամին նման մտադրություն չունի, ընդհակառակը, պատրաստվում է ավելի լայնածավալ հարձակման։

Արման Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular