ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները. WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրին։

 

Նշվում է, որ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը հրապարակմանը պատմել է միջադեպին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության մասին, թեև այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։

 

 

«Կիևը ձեռնպահ մնաց դրա պատասխանատվությունը ստանձնելուց, նույնիսկ երբ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղրում էին Մոսկվային: Ուկրաինայի կառավարությունը Twitter-ում գրել է՝ «ցավոտ այրվածք», գրում է թերթը։

Նշենք, որ նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը միայն «սկիզբն է», քանի որ «անօրինական» ամեն ինչ պետք է ոչնչացվի, և «այն ամենն, ինչ ռուսական օկուպացիա է, պետք է դուրս վտարվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular