ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հանրահավաքը կշարունակեն վաղը՝ ժամը 19:00-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ստեփանակերտում բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հանրահավաքը կշարունակեն վաղը՝ ժամը 19:00-ին։ Վաղվա հանրահավաքին նախատեսվում է փակել նախագահական մուտքը։ 

Նշենք, որ այսօր երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել համաժողովրդական հանրահավաք, որի նպատակն էր միջազգային հանրությանը փոխանցել արցախահայության անզիջում դիրքորոշումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ 

Արցախցիների նպատակն էր, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իջներ, և պատասխաներ իրենց հուզող հարցերին, սակայն այդպես էլ նա այնտեղ չգտնվեց, փոխարենը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, դուրս գալով ներկաների մոտ, ասաց, որ նախագահը տեղում չէ։ Այնուամենայնիվ, ցուցարարները չհեռացան նախագահական շենքի մոտից, և շարունակեցին իրենց պահանջը։ 

Արցախի քաղաքացիները չեն ցանկանում ընդունել նման պայմանները և պատրաստակամություն են հայտնել շարունակել պայքարը անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրենց հիմնարար իրավունքի իրացման համար։

Հանրահավաքի ընթացքում հնչեցին «Արցախն անկախ է», «Պահանջում ենք Կոսովոյի նման», «Մինսկի խումբն այլընտրանք չունի», «Ալիևը՝ ահաբեկիչ» և այլ կարգախոսներ, հանրահավաքի մասնակիցները նաև մեղադրեցին Ադրբեջանի վարչակարգին պատերազմի մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular