Ներկայացվել է վեցփողանի գնդացիրով Karrar տուրբոռեակտիվ անօդաչու թռչող սարքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIxbt.com-ը գրում է, որ Իրանական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է «Karrar » հարվածային անօդաչու թռչող սարքը, որը զինված է վեցփողանի 7,62 մմ-ոց գնդացիրով։
Akhgar բազմափողանի գնդացիրի տեղադրման շնորհիվ, որը Ամերիկյան M134 Minigun-ի կլոնն է, ընդլայնվել են այլ անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և որոշ տեսակի ինքնաթիռների դեմ Karrar անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։ Գնդացիրը րոպեում արձակում է մինչև 6000 կրակոց, արդյունավետ խոցման հեռահարությունը 1000 մ է։ Այդ
400 կգ քաշով անօդաչու թռչող սարքերը հագեցված են Toloue-4 տուրբոռեակտիվ շարժիչներով, որոնք արտադրվում են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության կողմից։ ԱԹՍ-ի կրեյսերական արագությունը 700 կմ/ժ է, իսկ առավելագույն արագությունը հասնում է 900 կմ/ժ-ի։
Անօդաչուն կարող է թռչել մինչև 9000 մետր և ունի նաև մոտ 400 կիլոմետր հեռահարության չկառավարվող կամ կառավարվող ռումբեր։ Եթե այն օգտագործվում է որպես հետախույզ, ապա օգտագործման շառավիղը մեծանում է մինչև 1000 կմ-ի։
Ոչնչացման միջոցները կիրառվում են ինքնաբերաբար։ Karrar-ը հաջողությամբ փորձարկվել է որպես կործանիչ՝ զինված ինֆրակարմիր տանող գլխով «Azarakhsh» «օդ-օդ» հրթիռներով, որոնք ամերիկյան AIM-9 Sidewinder-ի կրկնօրինակն են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը