ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ պատվիրակությունը Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր և վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ պատվիրակները հանդիպել են ՌԴ կոմունիստական կուսակցություն (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի և այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» (Справедливая Россия-за правду) և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: 

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular