ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մասնագետները Ադրբեջանում ավիացիոն դասընթացներ են անցկացնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2022 թվականի Անհատական ​​գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակում անցկացվում է «Ուղղաթիռների օգտագործումը գործողություններում» ուսուցման դասընթաց՝ ռազմաօդային ուժերի անձնակազմի և Ռամշտեյնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ, երկուշաբթի հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նախ դասընթացի մասնակիցներին ներկայացվեց ճեպազրույց, տեղեկություն տրվեց շարժական դասընթացի կառուցվածքի, սցենարի, առաջադրանքների և նպատակների մասին:

Նշվեց, որ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում անցկացվող դասընթացի ընթացքում կներկայացվեն ճեպազրույցներ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումներում գործողությունների կազմակերպման, պաշտպանության և անվտանգության միջոցառումների ապահովման, ինչպես նաև այլ թեմաներով։ Դրան զուգահեռ կիրականացվեն ավիացիոն աջակցության աշխատանքներ։

Նշվում է, որ դասընթացը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular