ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդի նիստում. Փաշինյանի նոր դավադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Երևանում տարօրինակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որի վերաբերյալ ընդամեն կարճ պաշտոնական հաղորդագրություն է հայտնվել վարչապետի կայքում։

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվանգության խորհրդի նիստ։ Բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց ախտահարմանն ուղղված հետագա քայլերը։ Նիստը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Արցախի նախագահականը հաստատում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակություն է ժամանելու Երևան, որը Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հետ քննարկելու է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, նաև փորձելու է պարզել, թե ինչ ճակատագիր է սպասում Արցախին։

Հատկապես Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բավականին բազմամարդ և լուրջ բողոքի գործողություների ֆոնին, Արցախի իշխանությունների նման քայլը, ինչպես և փաշինյանական իշխանության տարօրինակ նիստերը վկայում են, որ Հայաստանի և Արցախի դեմ նոր դավադրություն է նյութվում, որի վերաբերյալ հանրությունը թեև ունի լուրջ կասկածներ և մտատանջումներ, սակայն այդպես էլ իշխանությունները փորձում են գաղտնի պահել պայմանավորվածությունները։

Սովորության համաձայն Փաշինյանը ինչ որ մի պահի անականկալի կբերի հայ ժողովրդին՝ հերթական դավաճանական քայլը անելով։ Նման զարգացում թույլ չտալու համար ընդամենը հարկավոր է, որ գործող դավաճանական վարչախմբին զրկել նման քայլ անելու հնարավորությունից։

Հաշվի առնելով, որ այսօր բանակցություններից ելնելով կարգավորման երկու տարբերակներ կան ՝ բրյուսելյան և ռուսական, որոնցից Փաշինյանին պարտադրում են ընտրել շատ ավելի վատ հեռանկարներով եվրոպական տարբերակը, վստահաբար կարելի է ասել, որ Փաշինյանը այս նիստում, ինչպես և Արցախի պաշտոնյաների հետ քննարկելու է ոչ միայն բրյուսելյան տարբերակը կյանքի կոչելու ուղիները, այլ նաև հանրության հնարավոր ցասումը զսպելու մեխանիզմները։

Լինա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular