ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներն աննախադեպ ծավալներ են հաղորդել Հայաստան դրամական փոխանցումներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի հունվար-օգոստոսին գրեթե քառապատկվել է։ Այդ մասին են վկայում անդրկովկասյան այդ հանրապետության Կենտրոնական բանկի տվյալները։

Այս տարվա առաջին ութ ամսում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 902 մլն դոլար, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում եղել է ընդամենը 549 մլն դոլար։

Տրանսֆերտների ծավալը հատկապես աճել է 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներից՝ ուկրաինական իրադարձությունների հետ կապված Հայաստան ռուսների զանգվածային հոսքից հետո։

Վերաբնակեցվածներից ոմանք միջոցներ են փոխանցում Ռուսաստանում իրենց բանկային հաշիվներից նոր բնակության վայրում անհրաժեշտ ծախսերը կատարելու համար։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մեծ ծավալներով փոխանցումներ են կատարում ոչ միայն անձնական, այլ նաև կոմերցիոն բնույթի, նշել է Հայաստանի ֆինանսական կարգավորիչը։

Արդյունքում, եթե, օրինակ, 2021 թվականի հուլիսին Ռուսաստանից փոխանցվել է մոտ 88 միլիոն դոլար, ապա 2022 թվականի հուլիսին՝ արդեն 443 միլիոն դոլար, օգոստոսին այս ցուցանիշը մի փոքր պակաս է եղել՝ 327 միլիոն դոլար, բայց այն գրեթե 4 անգամ ավելի է, քան եղել է նախորդ տարի։

Հակառակ ուղղությամբ տրանսֆերտները՝ Հայաստանից Ռուսաստան, մնում են մոտավորապես նույն մակարդակում՝ ամսական մոտ 20-30 մլն դոլար՝ չհաշված մարտ ամսվա աճը, երբ այդ ծավալը գերազանցել է 60 մլն դոլարը։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից Հայաստան տրանսֆերտները նույնպես աճ են գրանցել, բայց շատ ավելի համեստ մասշտաբով՝ 19%-ով՝ 365 մլն դոլարից հասնելով 434 մլն դոլարի։

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի նման տպավորիչ աճի հիմնական շարժիչ ուժը փետրվարի 24-ից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիների ժամանումն է այդ հանրապետություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular