ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՔԿ-ն պարզել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասնակից 12 անձի ինքնությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնաբերել է 12 անձի, ովքեր «ուղղակի առնչություն ունեն» Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՏԿ մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

Պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Ռուսաստանի մի շարք շրջաններում։ Բացի այդ, քննիչները դեպքի վայրից առգրավել են տարբեր բեկորներ, որոնք այս պահին վերլուծության փուլում են, դրանք պետք է հետազոտվեն։

«Քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 12 անձի ինքնությունը, որոնք անմիջական առնչություն ունեն ահաբեկչական ակտի կատարման հետ», - ասված է ՌԴ Քննչական կոմիտեից։

Գերատեսչությունում հավելել են, որ «ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ ահաբեկչությունը կազմակերպվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից»։

Ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը (TsOS FSB) հայտնել էր, որ գերատեսչությունը բացահայտել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչին՝ դա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular