ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականներին հրահանգել են այլեւս չմտնել բանավեճի մեջ․ վախեցած են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիրը» լրջորեն մտահոգված է։ Կուսակցության վերնախավից պատգամավորներին, խմբակցության անդամներին և պաշտոնյաներին հրահանգ է իջեցվել այլևս որևէ բանավեճային ֆորմատում հանդես չգալ։ Ո՛չ հաղորդումներին, ո՛չ համացանցում և հեռուստատեսությամբ. միայն համաձայնվել առանձին հարցազրույցների մասնակցել։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրենց հարցումները ցույց են տվել, որ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց ձայն տված 680 հազար ՀՀ քաղաքացիներին չեն կարողանում համոզել, թե գործող վարչախումբն Արցախից ձեռքերը չի լվացել, իսկ այժմ տարբեր հեռուստաեթերներում ընթացող բավնավեճերի հիմնական թեման հենց Արցախի թեման է, որտեղ գործող իշխանությունները լրջորեն պարտվում են իրենց բոլոր ընդդիմախոսներին։ Անգամ նույնիսկ, եթե գործող խորհրդարանական ընդդիմությունը խոսում է իր սովորական կլիշեներով, հստակ տեսլականներ ներկայացնելու փոխարեն ընդամենը բավարարվում փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին դավաճան անվանելով, Քաղպայմանագրի ներկայացուցիչները պարտվում են բոլոր տիպի բանավեճերում, և իշխանությունը հատուկ հարցումներ է պատվիրել՝ պարզելու, թե որքան է Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշը։

Ողբերգական այդ թվերին ծանոթանալուց հետո, այժմ փորձում են հնարավորինս հեռու մնալ ընդդիմության հետ դեմ առ դեմ շփման հնարավորությունից, իսկ միայնակ հարցազրույցներն էլ տալ միայն Հանրային հեռուստատեսությանը և գործող վարչախմբին սպասարկող լրատվամիջոցներին։ Սա վկայում է, որ վարչախմբի ներկայացուցիչները լրջորեն վախեցած են ոչ այնքան ընդդմությունից, որքան՝ հանրությունից, գիտակցում են, որ ինչ որ պահի հնարավոր է լուրջ խմորումներ, անգամ ցնցումներ առաջանան, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ողջ իշխանական թևի համար։

Ուստիև, ինչպես փոխանցել է մեր աղբյուրը, արդեն տևական ժամանակ կուսակցական ակտիվի և մամուլում երևացող դեմքերին նույնիսկ հանձնարարվել է որևէ բանավեճի մեջ չմտնել որևէ ընդդիմախոսի հետ։ 

Աննա Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular