ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ռուսաստանը Անդրկովկասում պետք է կոշտ և հստակ լինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru–ն գրում է, որ Ռուսաստանը գնալով ավելի քիչ է ազդում Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

«Ռուսաստանի շահերը սահմանափակվում են նրանով, որ պետք է պահպանել անվտանգության գոտին մինչև նախկին Ուկրաինական ԽՍՀ–ում հակամարտության ավարտը։ Մոսկվան այդ առումով նման է հրշեջին, ով փորձում է հանգցնել հրդեհները հայ-ադրբեջանական և տաջիկ-ղրղզական սահմանին։ Միաժամանակ, եթե Մոսկվայի դիրքորոշումը լինի կոշտ և միանշանակ, օրինակ, հետևի Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը, Մոսկվայի աջակցությամբ Ադրբեջանի զինված ուժերը կվերադարձվեն իրենց սկզբնական դիրքերին և այլն, ապա Հայաստանի ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն այլևս օրակարգում չեն լինի: Փաստորեն, Մոսկվան ավելի ու ավելի քիչ ազդեցություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա և չի կարողանում ակտիվորեն գործել, այլ միայն փորձում է հանգցնել հերթական հրդեհը։ Այդ պատճառով էլ Թուրքիան ու Ադրբեջանը օգտվում են այդ թուլությունից։ Այս առումով ռազմավարական դաշնակցի կողմից հստակ և կոշտ դիրքորոշումը կարող է զսպող գործոն դառնալ նոր էսկալացիայի դեմ»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին իրավիճակի կտրուկ սրացում էր տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը հանգեցրել էր մեծ թվով զոհերի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular