ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմի պայթյունի քննությունը ցնցումների մեջ է գցել փաշինյանական իշխանությանը․ Ի՞նչ սպասել ռուսներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղրիմի կամուրջի պայթեցման գործում հայկական հետք գտնելու ռուսների ջանքերը լուրջ վախ են առաջացրել փաշինյանական իշխանության շրջանում։

Հիշեցնենք, ռուսական իշխանությունները նախօրեին հայտնեցին թե կամրջի վրա պայթած բեռնատարը Բուլղարիայից անցել է վրացական Փոթի նավահանգիստ, եկել Հայաստան, որտեղ անցել է համապատասխան ձևակերպումներ, ապա վերադարձել Ռուսաստան։ Իսկ երեկ էլ տեղեկություն հայտնվեց, թե գործով 8 անձանց են ձերբակալել, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է՝ ոմն Արթուր Թերջանյան։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ու պետեկամուտների կոմիտեն անհապաղ շտապեցին հերքել, ավելի ճիշտ արդարացնել իրենց գործողությունները, դատախազությունից նշեցին, թե տեղեկությունները փոխանցել են ԱԱԾ-ից քննության համար, իսկ պետեկամուտների կոմիտեն նույնիսկ լուսանկարներ հրապարակեց այդ բեռնատարից ՝ նշելով, որ այն անցել է բոլոր համապատասխան ընթացակարգերը, իսկ ռետգենով ստուգման ժամանակ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։

Մեր տեղեկություններով, գործող իշխանությունները լրջագույն, անգամ ֆիզիկական վախ ունեն այս գործի ընթացքից, այն ընկալում են որպես Ռուսաստանի կոնկրետ քաղաքականություն և միտում, որը կարող է Հայաստանում որոշակի գործողությունների նախապատրաստման առիթ դառնալ։

Ըստ ամենայնի, ռուսները ինչ որ պահի կարող են նույնիսկ հակաահաբեկչական գործողություններ ծրագրել և այն առանց փաշինյանական վարչախմբին հանձնելու, իրականացնել Հայաստանի տարածքում, իսկ դա առաջին հերթին լրջագույն վտանգ է փաշինյանական իշխանության համար։ Ավելին, Ռուսաստանը լկտի է գնահատում վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների պահվածքը և չի բացառվում, որ կարող է չափազանց կոշտ պատասխան լինել վարչախմբի արևմտամետ խաղերի համար։

Պատահական չէ, որ վերջին օրերին Ղրիմի կամրջից բացի, ռուսական ուժային մարմինների հետ կապ ունեցող տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում, թե Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության գործակալներ են վխտում, և այս ամենը ուժային կամ հակաահաբեկչական որևէ գործողության նախապատրաստման կարող է հանգեցնել, ինչն էլ կարող է բերել ընդհուպ մինչև Հայաստանի իշխանությունների հեռացման։

Զավեն Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular