ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանը լուրջ հավակնություններ ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակված Տիգրան Ավինյանը ողջ թափով լծվել է իր նախընտրական քարոզչության գործին։ Թեև Երևանի քաղաքապետի ընտրությունները նշանակված են գրեթե մեկ տարի անց, Տիգրան Ավինյանի վերջին շրջանի չափազանց ակտիվացումը, իսկ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելուց հետո կրկնակի ու եռակի եռանդը վկայում են, որ Տիգրան Ավինյանը շատ ավելի լուրջ ամբիցիաներ ունի, քան միայն Երևանի քաղաքապետի պաշտոնն է։

Իհարկե, Հայաստանի պայմաններում Երևանի քաղաքապետի պաշտոնը ևս պակաս կարևորություն և ազդեցություն չունի, սակայն փաստ է, որ Ավինյանն ավելի լուրջ ախորժակ ունի, քան միայն Երևանի քաղաքապետն է՝ հաշվի առնելով, որ նա ժամանակին զբաղեցրել է Հայաստանի կարևորագույն պաշտոններից մեկը՝ փոխվարչապետի պաշտոնը։

Ըստ էության, Ավինյանը դարձել է այս իշխանության «գորշ կարդինալը», շատերը նախընտրում են բանակցել հենց Ավինյանի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև, ի տարբերություն Փաշինյանի և գործող իշխանության ներկայացուցիչների, Ավինյան շատ ավելի լավ է պատկերացնում իրավիճակը և ավելի հեշտ է լեզու գտնում տարբեր շրջանակների հետ։

Մասնավորապես, շրջանառվում են տարբեր բիզնես-նախագծերում նրա ներգրավվածության, շահագրգռությունների մասին տեղեկություններ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր ակտիվացմանը զուգահեռ, նախկին փոխվարչապետը մտածում է նաև մեդիա ռեսուրսներ ձեռք բերելու մասին՝ մասնավորապես միայնակ, կամ մի քանի այլ անձանց հետ միասին որևէ հեռուստաընկերություն գնելու և այն իր քարոզարշավին ծառայեցնելու հարցը։ Լուրեր են շրջանառվում, թե Տիգրան Ավինյանը ցանկանում է ձեռք բերել «Արմենիա» հեռուստաընկերությունը։

Գովազդային շուկայի սուղ պայմանների և միջոցների նվազման պայմաններում շատ հեռուստաընկերություններ, մամուլի միջոցներ առաջիկայում դրվելու են վաճառքի, և Ավինյանը մտադիր է մեկ, կամ հնարավորության դեպքում մի քանի բան գնել։ Բացի «Արմենիա» հեռուստաընկերությունից, շրջանառվում են նաև ԶԼՄ-ների անուններ, որոնց անուններն առայժմ չենք հայտնի։


Արսեն Դալլաքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular