ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը ռուսական զորքերի դիրքերի մասին տվյալներ է փոխանցում Կիևին. NYT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը Ուկրաինային տեղեկություն է տալիս Ռուսաստանի կողմից օգտագործվող Իրանի ԱԹՍ-ների, ինչպես նաև ռուսական զորքերի դիրքերի վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ամերիկյան New York Times թերթը:

Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, պարբերականին ասել է, որ Իսրայելը Ուկրաինային տրամադրում է հիմնական հետախուզական տվյալները՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների մասին, որոնք Ռուսաստանը սկսել է օգտագործել մարտի դաշտում:

Բացի այդ, նրա խոսքով, իսրայելական մասնավոր ընկերությունը Կիևին տրամադրում է ռուսական զորքերի դիրքերի վերաբերյալ արբանյակային լուսանկարներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular