ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Կոպիրկինը հրավիրել է ռուսամետ գործիչներին. «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանդիպում է ընթանում, որին հրավիրված են հայաստանյան այն քաղաքական գործիչները, որոնք Ռուսաստանի հանդեպ բարյացակամ են տրամադրված: Քիչ առաջ ՌԴ դեսպանատուն մտան Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և այլք: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը:

Վահան Բաբայանը «Հրապարակին» ասաց, որ հանդիպման օրակարգը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին: Հարցրինք` հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա, դրա համա՞ր է դեսպանն իր մոտ հրավիրել ռուսամետ քաղաքական գործիչներին.

«Հանդիպման առիթ միշտ կա, հատկապես այս դժվարին ժամանակներում հարցեր կան, որոնք պետք է հանդիպենք, քննարկենք»,- ասաց Բաբայանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular