ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասուն Խաչատրյանի փողերը վերջացել են. «շռայլությունների» հետևանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սասուն Խաչատրայնի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն սպառել է իրեն հատկացված գումարն ու Կառավարությունից կրկին գումար է ուզում՝ մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության իրականացման հանգամանքով։ Նշենք, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 6-րդ հավելվածով, 2022 թվականի ժամանակահատվածում առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել է 1 մլրդ 269 մլն 400 հզր դրամ:

Կոռուպցիայի դեմ պայքերելու նպատակով ստեղծված կոմիտեն վերջին տասը ամսում 189 մլն 300 հզր դրամ (մոտ 455 հզր դոլար) է հատկացրել ավտոպարկի թարմացման համար:

Սա միակ տարակուսելի ծախսը չէ:  Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 21-ին պայմանագիր է կնքել «Տիգման Գրուպ» ՍՊ ընկերության հետ, ըստ որի` երկու անօդաչու թռչող սարք՝ դրոն է ձեռք բերել։ Դրոններից յուրաքանչյուրի արժեքը 1․900․000 դրամ է եղել, ընդհանուր՝ 3․800․000 դրամ։

790,000 դրամով ձեռք են բերվել հովացման համակարգերի սպասարկման ծառայություններ, այն էլ մեկ անձից գնման ընթացակարգով:

849,600 դրամով ձեռք են բերվել ճաղավանդակներ:, 830,000 դրամով` շտամպեր, 985,000 դրամով` ցուցատախտակներ:

Թերևս պարզ է, թե ինչու են հանկարծ, ինչպես ասում են՝ միանգամայն անսպասելի վերջացել Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցի փողերը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular