ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցի պատվիրակները Երևանում կարող են հանդիպել նախկին նախագահներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, որ օրեր առաջ ժամանել էր Երևան հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, այս օրերին առանձին հանդիպումներ է անց կացնում ինչպես Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, այնպես էլ ընդդիմադիր որոշ շրջանակների։ Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը և Արցախի իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ժամանել էին Հայաստան։

Արցախցի պաշտոնյաներ եկել էին, որպեսզի Հարությունյան միայնակ չհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, մանևրելու հնարավորություն չունենա և տեղեկատվությունը հստակ փոխանցի Արցախի բնակիչներին և քաղաքական ուժերին։ Փաշինյանը միայն մեկ օր անց էր հանդիպել Արայիկ Հարությունյանին, հրաժարվել էր հանդիպել պատվիրակության մյուս անդամների հետ։

Ըստ էության վերահսկողության մեանիզմը չի աշխատել, իսկ արցախցի պաշտոնյաները թուլություն են դրսևորել։ Հանդիպմանն էլ Փաշինյանը նշել էր, թե ավելի հստակ տեղեկատվություն կարող է փոխանցել Աստանայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ պարզ կլինի, թե Ռուսաստան ինչ է պահանջում Հայաստանից և ինչ ճնշումներ են լինելու անձամբ Փաշինյանի վրա։

Միայն դրանից հետո Փաշինյանը կկարողանա Արցախի իշխանություններին ասել, թե ինչ պետք է անել և ինչպես տեսնեն իրենց գլխի ճարը։ Արցախի նախագահի ղեկավարած պատվիրակության անդամները երեկ հանդիպել են անվանգության խորհրդի քարտուղարի հետ, այսօր էլ կայացել է նրանց հանդիպումը Ազգային ժողովի նաագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Մեր տեղեկություններով, պատվիրակությունը նաև հանդիպելու է Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին, նշվում է նաև, որ կարող է հանդիպում լինել այդ խմբակցությունների իրական առաջնորդների՝ երկրորդ և երրորդ նաագահների հետ։ Արցախի իշխանություններն ու քաղաքական ուժերը գիտակցում են, որ լրջագույն խնդիրներ ունեն, իսկ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ժամանակ է ձգձգում , փորձում է խուսանավել և մանևրել և գլխների տակ փափուկ բարձ դնել՝ սեփական հարցերը Արցախի հաշվին կարգավորելու համար։

Եվ, ըստ էության, առաջիկայում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, դա է պատճառը, որ արցախցիները փորձում են իրենք հասկանան, թե ինչ պրոբլեմների առաջ կարող են կանգնել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular