ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» թեժ է․ մտածում են, թե ով կփոխարինի Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության ներսում բավականին լուրջ քննարկումներ են սկսել մասնակի իշխանափոխության թեմայով։ Բանն այն է, որ իշխող ուժն ինքն էլ հասկանում է , որ չափազանց լուրջ իրավիճակում է հայտնվել , իսկ Նիկոլ Փաշինյանը ֆորս մաժորային իրավիճակում կփրկի միայն սեփական կաշին՝ փուռը տալով կուսակցականներին։

Ըստ էության մասնակի իշխանափոխության տարբերակը, որի շուրջ լոբբինգ է իրականացվում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից, բավականին խանդավառել է որոշ ՔՊ-ականների, նրանց թվում է , թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելով, իրենք կկարողանան այլ թեկնածուի միջոցով պահպանել իշխանությունը և վարչական լծակները։ Չորս օր շարունակ Ռուսաստանում գտնվող Ալեն Սիմոնյանի հետ ռուսական կողմը բավականին կոշտաշխատել է, ընդ որում նա թե՛ բաց, թե՛ գաղտնի հանդիպումներ է ունեցել ինչպես Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներում բոլոր խմբակցությունների հետ, այնպես էլ որոշակի ուժային շրջանակների հետ։ Ըստ էության ռուսական կողմը «սմատրենի» է անց կացրել Ալեն Սիմոնյանի հետ ՝ պարզելու նրա մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ։

Եթե ռուսական կողմը դիտարկում է Ալեն Սիմոնյանին որպես տրանզիտային վարչապետ անցկացնելու հնարավորությունը, ապա Արևմուտքն էլ սեփական նկրտումներն ունի այս կապակցությամբ, ընդ որում քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանով Նիկոլ Փաշինյանին փոխարինելու հնարավորությունը։ Հենց սա է պատճառը , որ Ավինյանը վերջին շրջանում զգալի ակտիվացրել է իր քարոզչությունը և Երևանի քաղաքապետի քարոզարշավը վերածել գրեթե վարչապետի քարոզարշավի։ Ավինյանի համար ավելի շատ լոբբինգ են իրականացնում բրիտանական շրջանակները, որոնք եվրոպացիներին փորձում են համոզել , թե հենց Ավինյանն է լավագույն տարբերակով և ամենաադեկվատ մարդը «Քաղաքացիական պայմանագրում»։

Տարօրինակ կերպով վարչապետի հավակնություններ ունի նաև ԱԺ պաշպանության և անվանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նման մի քննարկման ժամանակ Քոչարյանը հայտարարել է , որ եթե մասնակի իշխանափոխության տարբերակ լինի, ինքն էլ իրեն կից պատգամավորներ ունի , ավելին, շատ ավելի արժանի է դառնալ վարչապետ, քան ցանկացած ՔՊ-ական երիտասարդ։

Իշխանափոխությունից հետո Անդրանիկ Քոչարյանը լուրջ կապեր է ստեղծել ՆԱՏՕ-ի ուժային բլոկի ներկայացուցիչների հետ և հույս ունի նրանց միջոցով զավթել իշխանություն։ Պարզ ասած ՝ «Քաղաքացիական պայմանագրում» «չմեռած արջի մորթին» են փորձում բաժանել։

Երեք թեկնածուներն էլ իրենց բավականին ուժեղ են զգում Նիկոլ Փաշինյանի «էվակուացիայի» դեպքում առաջադրվելու և իշխանությունը վերցնելու, ընդ որում մեր աղբյուրի փոխանցմամբ Անդրանիկ Քոչարյանն ու իր կողմնակիցները նաև հնարավոր է պայմանավորվեն «Քաղպայմանագրի» օլիգարխիկ շրջանակների հետ և նրանցից աջակցություն ստանան, իսկ այդ դեպքում ֆինանսական ռեսուրսները բավականին լուրջ ազդեցություն կարող են գործել։

Կարեն Եգանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular