ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


SpaceX-ն այլեւս չի կարող վճարել Ուկրաինայում արբանյակային ծառայությունների համար եւ Պենտագոնից պահանջում է վճարել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

SpaceX-ն այլեւս չի կարող վճարել Ուկրաինայում արբանյակային ծառայությունների համար եւ Պենտագոնից պահանջում է վճարել։

Մինչ օրս Ուկրաինա է տեղափոխվել SpaceX-ի ստեղծած Starlink-ի շուրջ 20 հազար արբանյակ։

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ավելի վաղ Twitter-ում գրել է, որ «օպերացիայի համար SpaceX-ը ծախսել է 80 միլիոն դոլար, իսկ մինչեւ տարեվերջ այդ գումարը կգերազանցի 100 միլիոն դոլարը»:

Բայց այդ բարեգործական նվիրատվությունները կարող են ավարտվել, քանի որ SpaceX-ը նախազգուշացրել է Պենտագոնին, որ կարող է դադարեցնել արբանյակային ծառայության ֆինանսավորումը Ուկրաինայում։

Անցած ամսի SpaceX-ը նամակ է հղել Պենտագոնին՝ պահանջելով ստանձնել ֆինանսավորումը, որը, ըստ SpaceX-ի, կարժենա ավելի քան 120 միլիոն դոլար մինչեւ տարեվերջ եւ մոտ 400 միլիոն դոլար ավելին առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular