ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե գիշերը բջջային հեռախոսը թողնում եք մահճակալի մոտ, ուրեմն անպայման կարդացեք սա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

galatv.am-ը գրում է.

Բջջային հեռախոսը մահճակալի մոտ թողնելու պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ կապի մեջ լինել օրվա ցանկացած պահին, կամ արտակարգ իրավիճակների մասին անմիջապես տեղեկանալու հնարավորություն ունենալ, կամ պայմանավորված այն հանգամանքով, որ հեռախոսը վերջին իրն է, որը մենք փնտրում ենք քնելուց առաջ, եւ առաջինը, երբ արթնանում ենք: Շատերը մտավախություն ունեն բաց թողնել շատ կարեւոր հաղորդագրություն:

Այս սովորությունն ունի իր էական հակացուցումները:

1.Գիտականորեն ապացուցված է, որ էլեկտրամագնիսական ճառագայթները վտանգավոր են օրգանիզմի համար:

2.Շատ վնասակար է անընդհատ արթնանալ եւ կարդալ հաղորդագրություններ: Այն խախտում է քնի տեւողությունը:

3. Բավականին շատ հիվանդություններ եւ խանգարումներ ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են բջջային հեռախոսի օգտագործման հետ:

4.Եթե բջջային հեռախոսն անընդհատ գտնվում է ձեզ շատ մոտ, ապա կարող է հանգեցնել անպտղության:

5. Այն մշտական անհանգստություն է առաջացնում:

6.Տվյալները վկայում են, որ գոյություն ունի բավականին մեծ ռիսկ աչքերի տեսողությանն անդառնալի վնաս հասցնելու համար, եթե անընդհատ մթության մեջ նայեք բջջային հեռախոսի էկրանին: Առանձնակի դեպքերում կարող է հանգեցնել նաեւ աչքի քաղցկեղի:

Ահա թե ինչու եթե ուզում եք լավ քնել, ապա գիշերն անջատեք բջջայինը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular