ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ումի՞ց է վախենում Փաշինյանը․ հայկական ջրի շիշը՝ նրա սեղանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, ուշագրավ մի իրադարձություն է եղել, որը քչերն են արձանագրել։

Ղազախական կողմը, ժամանած հյուրերի դիմաց՝ գագաթաժողովի ընթացքում, դրել է տեղական «Թուրան» ջրերը։

Մինչդեռ երեք երկրների ղեկավարների առջև դրված է եղել այլ երկրներում արտադրված ջուրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առջև դրված է եղել ֆրանսիական արտադրության՝ «Էվիյան», Ղրղզստանի նախագահի առջև ղրղզական «Լեգենդ», իսկ Նիկոլ Փաշինյանի առջև՝ հայկական արտադրության «Բյուրեղ» ջրի շիշը։

Եթե Վլադիմիր Պուտինի դեպքում հասկանալի է, սովորաբար նրա արարողակարգի ծառայությունը մշտապես իր կողմից ստուգված եւ ՌԴ նախագահի նախընտրած ջուրն է դնում, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում տարօրինակ է։ Թերևս սա առաջին անգամն է, որ Փաշինյանը նման միջոցառումներին օգտվում է ոչ թե տեղական արտադրողի արտադրած ջրից, այլ իր հետ հայկական արտադրության ջուր է տանում, ինչը վկայում է Փաշինյանի ունեցած վախերի մասին։

Եվ ամենամեծ վախը Նիկոլ Փաշինյանը ունի ոչ թե Ղազախստանից կամ որևէ այլ երկրից, այլ հենց Ռուսաստանից։ Ընդհանրապես մեր աղբյուրի փոխանցմամբ ՝ վերջին շրջանում, չափազանց կասկածամիտ է դարձել, նույնիսկ չի այցելում այն սովորական ռեստորաններն ու սննդի կետերը, որտեղ հաճախ է լինում, իսկ նույնիսկ սեփական խոհարարների ձեռքով պատրաստված սնունդը նախապես ստուգվում, նոր դրվում է նրա սեղանին։ Այս կապակցությամբ բնավ էլ պետք չէ զարմանալ, որ Փաշինյանը Ղազախստան էր մեկնել՝ հայկական արտադրության ջուր իր հետ տանելով։ Չենք զարմանա, եթե նա էնտեղ, նույնիսկ ճաշի ժամանակ, դիպլոմատով տարած բրդուճներ ունենա, այնտեղ սոված չմնալու համար։

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular