ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ավելացնում է ճնշումները Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, թուրքական կողմն ավելի ակտիվացրել է իր հակահայկական քաղաքականությունն ու ճնշումները Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես և սպասելի էր։

Ըստ էության, փաստ էր, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացը, օգտագործելու է բացառապես սեփական նախապայմաններ առաջ մղելու, Հայաստանից հօգուտ Թուրքիայի և իր կրտսեր եղբայր Ադրբեջանից, զիջումներ կորզելու հարցում։

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հարավային կովկասում տղի ունեցող իրավիճակի վերաբերյալ իր կարծիքը հայտարարել, թե նեղ կազմո հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես Զանգեզուրի» միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի, մինչդեռ փաստ է , որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են ամեն կերպ խուսափել միջանցք արտահայտությունից, նույնիսկ «Հայկական խաչմերուկ» տերմինն են հորինել, որպեսզի հանրությանը կրկին ապակողմնորոշեն։

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե Պրահայում Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում։ «Մինչ օրս տեղի ունեցած չորս հանդիպումները եղել են Վիեննայում և Ռուսաստանում, հայկական կողմը գրեթե մշտապես փորձել է խուսանավել և առնվազն գոնե Թուրքիա չմեկնել հարաբերությունների կարգավորման հարցով։Իսկ այժմ, Չավուշողլուն ինքն է հայտարարում, թե հետագա հանդիպումները տեղի կունենան արդեն Թուրքիայում կամ ՝Հայաստանւմ։-Մենք անկեղծորեն չենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է թուրք նախարարը, միաժամանակ հայտարարել, թե հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել։

ՀՀ ԱԳՆ-ն շտապեց հերքել Չավուշօղլուի հայտարարությունը։ Որքան էլ թուրքական կողմը և նրա երկրորդող փաշինյանական իշխանությունը շարունակում է պնդել, թե որևէ նախապայման չկա, փաստն այն է, որ Թուրքիան օգտագործում է պատերազմում թուլացած Հայաստանի, ապիկար և դավաճանական վարչախմբի բոլոր ամբիցիաներն ու վախերը, և դրանց միջոցով առաջ մղում իր օրակարգը։

Իզուր չէ, որ թուրքական իշխանությունները ամենաշատը քննադատում են Սփյուռքին՝ սեփական օրակարգը ունենալու և ցեղասպանության ճանաչման հարցը մի կողմ չդնելու համար։

Վահե Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular