ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում. Lուկաշենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Եթե ​​հասկանում եք եւ համաձայն եք, որ վաղը պետք է նստել սեղանի շուրջ եւ պայմանավորվել, հավատացեք, մեկ շաբաթվա ընթացքում կպայմանավորվենք․․․Պատերազմը միշտ էլ վատ է: Հետո կպարզենք, թե ով է մեղավոր։ Ամեն օր մարդիկ են մահանում։ Եկեք դադարեցնենք պատերազմը եւ պայմանավորվենք»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը սկսվել է, բայց հետո դադարեցվել։ «Զելենսկին արգելել է բանակցություններ վարել։ Նա ինքնուրույն չէ։ Իսկ այսօր ֆեյքեր են տարածվում, մեղադրում միմյանց։ Հազարավոր մարդիկ են ամեն օր մահանում, այդ թվում՝ անմեղ քաղաքացիական անձինք։ Ուստի եկեք դադարեցնենք այս հակամարտությունը»,-հորդորել է Լուկաշենկոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular