ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Ուկրաինային «առանցքային» զենքեր կմատակարարի. Պենտագոնի ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը Twitter-ում հայտնել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ռազմական օգնություն կցուցաբերեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնտեղ «առանցքային զենքեր» կմատակարարեն։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային երկիրը պաշտպանելու համար նրանց պայքարում այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի՝ սերտորեն համագործակցելով դաշնակիցների և գործընկերների հետ՝ մարտադաշտում ուկրաինացի զինվորականներին առանցքային զենքեր տրամադրելու համար», - գրել է նա:

Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն սպառել է, կամ շուտով կսպառվի կարողությունների պաշարները, որոնք երկիրը կարող է Ուկրաինային տրամադրել որպես օգնություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular