ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ հունից հանեց այն, որ համերգը կազմակերպվում է ապրիլ ամսին». Սոնա Շահգելդյանը պարզաբանում է իր ֆեյսբուքյան գրառումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով գրառման այն մասին, որտեղ Սոնան գրել է՝ «Հոգնեցինք նույն մարդկանց անընդհատ լսելուց, նամանավանդ որ վատ են երգում: Թե՞ ծանոթով ա...

Մի տեղ որ երգում են կամ հաղթում են, չի նշանակում՝ արդեն աստղ են: Երգողը պետք ա մեծ ճանապարհ անցնի», Սոնան այսպես մեկնաբանեց. «Ես իմ մասին չեմ խոսում, հավատացեք, ես, փառք Աստծո, ունեմ իմ լսարանն ու ունկնդիրը, ով հարգում ու գնահատում է ինձ:

Խոսքս այն մասին է, որ հայերս սիրում ենք դրսի ամեն ինչը գնահատել, մեծարել, իսկ մեր բեմի մարդկանց, դերասաններին, հաղորդավարներին, երգիչ-երգչուհիներին թողնել առանց արժանի վերաբերմունքի: Հետո էլ, երբ չգնահատված և պահանջված չլինելու պատճառով մարդիկ թողնում-հեռանում են երկրից, նեղանում ենք: Կուզեի՝ սիրենք ու գնահատենք մեր արվեստագետներին այնպես, ինչպես դրսում են սիրում ու գնահատում իրենց արտիստներին:

Օրինակ՝ Վրաստանում. այնտեղ հայրենական էստրադայի աստղերը, գիտե՞ք, որքան պահանջված են: Իսկ թե ով կգա, ով կգնա, ինձ դա բացարձակ չի անհանգստացնում:

Հակառակը, գալիս են, թող բարով գան, բայց ոչ թե ապրիլին, երբ ապրիլ ասելով ամեն հայ նախ Ցեղասպանությունն է մտաբերում, իսկ հիմա էլ՝ նաև  Ապրիլյան պատերազմն ու մեր զոհերին: Տարվա մեջ ևս 11 ամիս կա, խնդրեմ, թող որքան ուզում են, համերգներ դնեն»,- մեզ հետ զրույցը եզրափակեց երգչուհին:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular