ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկայում կարող է տրոհվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկայում կարող է տրոհվել, և գրեթե երկու տասնյակից ավել պատգամավորներ մտադիր են հեռանալ իշխող ուժից։ Սա անխուսափելիորեն կբերի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փլուզմանը և Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկմանը։ ՔՊ մեր աղբյուրների համաձայն, այս պահին բուռն քննարկումներ են ընթանում կուսակցության ներսում։ Փաշինյանը և նրան հավատարիմ օլիգարխիկ շրջանակները փորձում են զսպել հնարավոր բողոքի ալիքը կուսակցության ներսում։ 


Հատկապես հայ-ռուսական հարաբերությունների վերջին վատթարացման ֆոնին, «Քաղպայմանագրում» շատերը գիտակցում են, որ դա կարող է լրջագույն հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև անձամբ իրենց համար, իսկ ընդդիմությունը և ռուսական շրջանակները դրանց հետդարձի և մեղքերը քավելու հնարավորության տեղ են թողել, այսպես կոչված «կամուրջ», որի միջոցով կարող են ապահովագրել իրենց ապագան։ «Քաղպայմանագրում» ստեղծված մի քանի կլանները լրջորեն պայքարում են իրենց վարչապետի պաշտոնի համար։ Արդեն նշել էինք, որ առնվազն երեք խմբավորումներ՝ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի և Անդրանիկ Քոչարյանի խմբավորումները մեծ ախորժակ ունեն՝ իրենք զբաղեցնեն վարչապետի պաշտոնը, սակայն այդ խմբավորումներից յուրաքանչյուրը պետք է պայմանավորվի նաև մյուսների հետ, որպեսզի կարողանա անցնցում իրականացնել մասնակի իշխանափոության րագիրը, իսկ ՔՊ պատգամավորները չփախչեն և ընդդիմադիր չդառնան։ 


Այս պայմաններում առաջնային ոչ թե գաղափարինն է, ինչպես նաև քաղաքական նպատակահարմարությանը, այլ, պարզ ասած, փողինը։ ՔՊ-ում թվեր են շրջանառվում, թե որքան գումար է հարկավոր իրենց կուսակիցներին «սայլին լծված» պահելու համար։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կունենա, սակայն «Քաղպայմանագրում» գիտակցում են, որ առնվազն մինչև դեկտեմբեր փոփոխություններ են լինելու իշխանական համակարգում։ Փաշինյանական վարչախումբն այլևս ռեսուրս չունի ոչ երկրի, ո՛չ էլ դրսում, և միակ հույսը դարձել է Արևմուտքը և թուրք-ադրբեջանական տանդեմը, որոնց օգտագործելով էլ փորձում են պահպանել իշխանությունը, ինչը թերևս չափազանց բարդ կլինի իրենց համար։

Մանե Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular