ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Փաշինյանը որոշել է խաղալ Մոսկվայի նյարդերի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությունը պահպանելու համար, պատրաստ է ցանկացած զիջման գնալ Ադրբեջանին ու Թուրքիային և հեռու մնալ Ռուսաստանի հետ դաշինքից։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։

«Հանդիպումը պայմանավորված էր առնվազն նրանով, որ Փաշինյանը առնվազն մեկ տարի խոսում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին։ Իսկ նախաձեռնողը, իհարկե, ավելի բարձր էր, քան Փաշինյանը։ Փաշինյանը հասկանում է, որ պարտվել է վերջին երկու խոշոր պատերազմներում. Եվ, իհարկե, մարտի դաշտում նրա պարտությանը հաջորդել է նրա քաղաքական պարտությունը, քանի որ Երևանում կորուստների ֆոնին ընդդիմությունը կտրուկ սրվել է և բռնկվել են հզոր հակակառավարական ցույցեր։ Փաշինյանը հասկացել է, որ իրեն չի հաջողվել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ներքաշել պատերազմի մեջ, և որոշել է խաղալ ռուսական իշխանությունների նյարդերի վրա։ Նա հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության դադարեցման մասին և որոշել հանդիպել Էրդողանի հետ, որպեսի ցույց տա, որ Մոսկվան շահագրգռված չէ կարգավորել հակամարտությունը և չի լուծում այն, և իրենք կդիմեն Թուրքիային, և Թուրքիան կլուծի այդ խնդիրը։ Սա առաջին հերթին։ Եվ երկրորդը այն է, որ Փաշինյանը փորձում է մնալ իշխանության ղեկին ցույց տալով բանակցելու իր կարողությունը։ Գուցե թե ինչ որ տեղ հերթական անգամ նա տարածքային ու ենթակառուցվածքային զիջումների գնա Ադրբեջանին։ Ընդ որում շատ հավանական է, որ Փաշինյանն արդեն գնացել է այդ զիջումներին»,– ասել է Ասլան Ռուբաևը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular