ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիների անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները, ՀՀ ԶՈՒ-ն վերահսկողություն չունի. Աղաջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքների նկատմամբ չունեն և դա փաստ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների և ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հետպատերազմյան շրջանում Հայաստանը Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն Արցախին և շարունակելու է տրամադրել, սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը  հավասարեցնել  ռազմական և անվտանգային երաշխքիների հետ։ Այս առումով պետք է ընդամենը արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված  արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- ասաց Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է գործընթացին, ԱՄՆ-ի և ընդհանրապես միջազգային հանրության ներգրավվածությանը, Աղաջանյանն ասաց, որ կարևորում են տվյալ հարցում միջազգային հանրության ներգարվվածությունը, ինչը դիվանագիտական ջանքերի արդյունքում պետք է դառնա խորը և համապարփակ։

Դեյվիդ Փրայսն իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում. «Մենք, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահի դերը լրջորեն ենք ընկալում և հասկանում ենք, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների, և պահանջվում են անդադար քննարկումներ:

Մեր երկիրն ամենայն պատրաստակամությամբ իր աջակցությունը կհայտնի, և մենք չենք ուզում, որ որևէ կողմ ստանձնի իր կողմից նախօրորք կանխորոշված դեր, ընդհակառակը, ուզում եմ ասել, որ մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա, և կարծում եմ, որ դա երկկողմանի պատասխանատվություն է, որ ստանձնել է ԱՄՆ Կոնգրեսը»,- հավելեց Փրայսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular