ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվտանգային հարցերում ԱՄՆ-ը Հայաստանում ակտիվ չի եղել, բայց հիմա իրավիճակը փոխվում է․ Ֆրենք Փալոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգային հարցերում ԱՄՆ-ը Հայաստանում ակտիվ չի եղել, բայց հիմա իրավիճակը փոխվում է։ Այս մասին նախօրեին Ամերիկայից Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը, գրում է «Ազատությունը»:

«Իմ նպատակներից մեկն այն է, որ մենք մի քիչ ավելի մեծ դեր կարող ենք խաղալ, ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անվտանգության տիրույթում, և, ես կարծում եմ, որ մտահոգիչ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում նույնպես վտանգված են ինչ-որ առումով, որովհետև Ռուսաստանը կարող է որոշել, որ այլևս չի ցանկանում, որ այնտեղ խաղաղապահ զորք ունենալ», - ասել է Փալոնը:

Նա չի բացառել նաև անվտանգային ոլորտում Միացյալ Նահանգների օգնությունը. «Բացառապես չեմ բացառում։ Կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ այս պահին մենք սկսենք դեր խաղալ, և միշտ համարել եմ, որ շատ լավ կլիներ Հայաստանի համար, որ Հայաստանը Եվրամիության մաս լիներ և ավելի սերտ շփում ունենար ՆԱՏՕ-ի հետ։ Կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն է հիմա, միգուցե անհրաժեշտություն է այդ ուղղությամբ նայելն այս պահին Հայաստանի համար, որովհետև ռուսական անվտանգության պակտը, կարծես թե Հայաստանը չի ընդգրկում»։

Փալոնն ընդգծել է, որ անվտանգային առումով Հայաստանում ակտիվ չեն եղել, քանի որ Հայաստանում ռուսական ռազմաբազա կա և Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որի կազմում է նաև Ռուսաստանը։

Փաստացի այսօր էլ այս հանգամանքները չեն փոխվել։ Կոնգրեսականը, սակայն այդպես էլ չի մանրամասնում՝ դա ինչքանով կխանգարի Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular