Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ
ԻՐԱՎՈՒՆՔՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:
Այս մասին հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։
Դեպքի հանգամանքները պարզվում են: