ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր առիթ վարչախմբի համար՝ մանիպուլացնելու հանրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Freedom house» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում 2022» տարեկան զեկույցը, որի շրջանակներում դիտարկվել է 70 երկիր։

Զեկույցի համաձայն, վերջին մեկ տարում, համացանցի ազատության հարցում իրավիճակը բարելավել է 26 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

Հայաստանը նախորդ տարվա համեմատ 3 միավորով բարելավել է իր դիրքերը և 74 միավորով ընդգրկվել ազատ երկրների շարքում։ Ադրբեջանը 38 միավորով անազատ երկրների ցանկում է։ Անազատ են համարվում նաև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։

«Freedom house»-ի այս զեկույցը բավականին լուրջ խանդավառել է փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչներին, որոնք առիթը բաց չէին թողնում հերթական անգամ հայտարարելու, թե Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ժողովրդավարական առումով։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ, որքան էլ, որ այս զեկույցը լավ է երկրի հեղինակության համար, սակայն կան բայցեր. բարելավումը և պատերազմյան անկման հանդեպ վերականգնումը։ Քանի որ դադարել են կայքերի և սոցցանցերի արգելափակումները։

Հաջորդ տարվա զեկույցում այս կետով կրկին անկում կդիտարկվի, քանի որ կրկին եղել են արգելափակումներ, ընդ որում փաստացի ՝ ապօրինի, քանի որ Հայաստանում չկա օրենք, որը թույլ է տալիս արգելափակումները՝ առանց այն էլ առանց ռազմական դրություն հայտարարելու, ավելին ինտերնետ պրովայդերները չունեն խիզախություն պաշտոնապես հայտարարելու, որ իրականացնում են

ա/ արգելափակումներ,

բ/ որպես բարելավում է դիտարկվել այն հանգամանքը, որ հանվել է վիրավորանքի քրեականացման անհեթեթ օրենքը և,

գ/ կառավարությունը և ԱԺ-ն գրեթե անխոչընդոտ ընդունում են սահմանափակող դրույթներ, իսկ քաղաքացիական հասարակությունը խիստ պասիվ է, շատ դեպքերում՝ գրեթե անձայն։

Նույն ինտերնետային սահմանափակումներն ընդունվում են որպես ֆորմալ երևույթ, նույնիսկ փաստը չի ֆիքսվում։

Մասնագետի այս կարծիքից կարելի է եզրակացնել, որ հաջորդ տարի Հայաստանը կրկին կհայտնվի անազատ երկրների ցանկում։ Այս հանգամանքը, սակայն, այնքան էլ չի կաշկանդում փաշինյանական վարչախմբի տարատեսակ ներկայացուցիչներին։

Այսրոպեական շահերով ապրող այդ խմբակը ընդամենը հերթական հնարավորությունն է ստացել կրկին միջազգային հանրությանը և հայ ժողովրդին ապակողմնորոշելու, ներկայացնելու սեփական դիտարկումները որպես իրականություն։

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular