ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալին առաջարկվել է օրական 5000 դոլարի չափով խորհրդատվական պայմանագիր. WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ըստ Washington Post-ի հետաքննության՝ ԱՄՆ-ի ավելի քան 500 պաշտոնաթող զինվորականներ, այդ թվում՝ տասնյակ գեներալներ և ծովակալներ, շահութաբեր աշխատանք են ստացել 2015 թվականից՝ աշխատելով օտարերկրյա կառավարություններում, նաև այն ​​երկրներում, որոնք հայտնի են մարդու իրավունքների ոտնահարմամբ և քաղաքական ճնշումներով։

Պարբերականը գրում է, որ Սաուդյան Արաբիայում 2016 թվականից ի վեր ԱՄՆ 15 պաշտոնաթող գեներալներ և ծովակալներ աշխատում են որպես վճարովի խորհրդատուներ պաշտպանության նախարարությունում։
Սաուդյան Արաբիայի վճարովի խորհրդատուների թվում էին ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Լ. Ջոնսը, նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության խորհրդականը և բանակի պաշտոնաթող գեներալը  Քիթ Ալեքսանդրը, ով ղեկավարում էր Օբամայի Ազգային անվտանգության գործակալությունը:

Ըստ հոդվածի՝ Ավստրալիայի կառավարությունը ավելի քան 10 միլիոն դոլար է տրամադրել ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդատվական գործարքների համար:

Խորհրդատվական ընկերությունը, որը պատկանում է Պենտագոնի վեց պաշտոնաթող պաշտոնյաներին և զինվորականներին, 23,6 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Կատարի շեյխի հետ, որտեղ տեղակայված է ամերիկյան խոշոր ավիաբազան: 

Ադրբեջանում ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալին առաջարկվել է օրական 5000 դոլարի չափով խորհրդատվական պայմանագիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular