ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անի պլազա»-ում արնաշաղախ դիակը գտած հավաքարարը 2,5 տարի առաջ եւս մեկ դիակ է հայտնաբերել. մանրամասներ (Ֆոտո)

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւանում այսօր՝ փետրվարի 11-ին, «Անի պլազա» հյուրանոցում տղամարդու դին հայտնաբերել է նույն այն հավաքարարը, որը 2,5 տարի առաջ (2014 թվականի սեպտեմբերին) նույն հյուրանոցում հայտնաբերել էր եւս մեկ դի էր հայտնաբերել՝ կախված վիճակում: Այս մասին, NEWS.am-ի թղթակցին հայտնեց ինքը՝ հավաքարարը, ով շոկի մեջ էր եւ չցանկացավ ներկայանալ:

Մեր տեղեկություններով մահացածը մենակ է ապրել հյուրանոցի ամենաթանկ համարներից մեկում: Արյան հետքեր են հայտնաբերվել նաև սանհանգույցում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մահացած երիտասարդի դեմ օրերս բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ (ազգությամբ հայ)՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ համացանցում տարածված պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարների պատճառով 24-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ խմելով շուրջ 3 տասնյակ դեղահաբեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 13։30-ի սահմաններում, «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի է հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ վրացի 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, քննություն է տարվում՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular