ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ճագարների ֆերմաների թիվը մեկ տարում կրկնապատկվել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv–ն գրում է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է ճագարաբուծությունը։ Մեկ տարում հանրապետությունում այդ կենդանի բուծող գյուղացիական տնտեսությունների թիվը կրկնապատկվել է. Կենդանիներ բուծելը թանկ չէ, իսկ մսի պահանջարկ կա, այդ ամենում համոզվել է МИР 24-ի թղթակից Արփի Մելիքյանը:

Այս ֆերմայում կան բոլոր պայմանները ճագարների հարմարավետ կյանքի համար։ Սննդարար կեր, մաքուր ջուր, ջեռուցման և օդափոխության համակարգեր։ «Խնամքը դժվար չէ, չնայած ամենօրյա է։ Մենք բուծում ենք հիմնականում կալիֆորնիական ճագարներ: Նրանք ավելի լավ բուրդ ունեն, արագ գիրանում են»,- ասել էց ֆերմեր Նվեր Ավետիսյանը։ Ավետիսյանների ընտանիքը մեկ տարի առաջ է բացել սեփական բիզնեսը, վերանորոգել է նկուղ, սկսել են երկու տասնյակ ճագարներից, այժմ դրանք արդեն 500-ն են։ «Մենք ցանկանում էինք ընդլայնվել, բայց ֆինանսավորման կարիք ունեինք: Ուստի մենք բիզնես ծրագիր ուղարկեցինք ՄԱԿ-ի Գյուղատնտեսության զարգացման գրասենյակին և շահեցինք դրամաշնորհ: Այդ գումարով հող գնեցինք, ֆերմա կառուցեցինք»,- ասել է ֆերմեր Աելիտա Չոբանյանը։

Հանրապետությունում ճագարի մսի պահանջարկը մեծ է: Այդ միսը առողջարար է, դիետիկ։ Կենդանիներն իրենք արագ են բազմանում, ամեն ամիս էգը սերունդ է բերում՝ մինչև ութ ձագ:

Սա էլ ճագարների առաջին ֆերմաներից մեկն է։ Գտնվում է Երևանում։ Այնտեղ գրեթե 1500 կենդանի կա։ Բուծվում են մսային ցեղատեսակներ՝ «կալիֆորնիա», «արծաթ», «Ֆլանդրե», «գորշ հսկա»։ Յուրաքանչյուր վանդակում յոթ ճագար կա: Հիմնականում մայրն ու ձագերը: Այդտեղից նրանց տեղափոխում են առանձին ազատ վանդակներ երկու ամիս հետո, երբ նրանք պատրաստ են վերարտադրության։

Տեղական սնունդ, խոտեր, եգիպտացորեն, ցորեն, գարի– այդ կերն է տրվում։ Տրվում է այն ամենը, ինչ օգնում է ճագարներին քաշ հավաքել: Այստեղ խստորեն պահպանվում են սանիտարական նորմերը։ Պահանջվում է կենդանիների պատվաստում:

«Կարևորը կանխարգելիչ միջոցառումների պահպանումն է, հիգիենան, պատվաստումը, կերը և այլն՝ կենդանիների քանակն ու որակը պահպանելու համար։ Պատվաստումից հետո ճագարը չպետք է մորթվի մեկ ամսից ավել»,- ասել է ֆերմայի անասնաբույժ Հարություն Խաչատրյանը։

Հայաստանում ճագարի միսը վաճառվում է շուկաներում և սուպերմարկետներում։ Մեկ կիլոգրամն արժե միջինը 5000 դրամ է (800 ռուբլի): Այսինքն ավելի թանկ է, քան գառան կամ խոզի միսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular