ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս չունեմ, որ ոստիկանները մեղադրյալի աթոռին կնստեն. «Եռաբլուրից» բերման ենթարկվելիս վնասվածք ստացած ծնող

ԻՐԱՎՈՒՆՔ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս մարմնական վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմին անհետ կորած զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ բերման ենթարկվելիս ստացած մարմնական վնասվածքների մի մասը դեռ չեն լավացել։

«Ոտքերիցս ու ձեռքերիցս որ բռնած կախ գցած բերման են ենթարկել՝ չէր կապտել, բայց երկար ժամանակ ցավ ունեի։ Ձեռքիս վրա պոռթված հատված կար։ Երբ տարան այդ հատվածից, այսպես ասած՝ ինձ շպրտեցին գետնին, պոչուկիս վրա քերծվածք եղավ, ու ողնաշարս էր ցավում, հիմա էլ է ցավում։ Ձախ ձեռքիս ցավն օր օրի ավելի էր շատանում, այնքան էր վերջերս ցավում, որ այլեւս չէի կարողանում շարժել։ Քսուկների միջոցով կարողանում եմ հիմա ցավը մեղմացնել»,- նշեց անհետ կորածի մայրը։

Գոհար Դավթյանն ասաց՝ հույս չունի, թե ոստիկանները քրեական պատասխանատվության կենթարկվեն. «Մտրակն այնպիսի մարդու ձեռքում է, որ ում ուզում է, ցավեցնում է։ Եթե այդպես էր, թող պատժեին ոստիկաններին։ Եթե ոստիկանները հրաման չունեին, թող պետականորեն պատժեին այդ խմբին։ Նրանք առաջնահերթ հայրերին էին տարել, հետո էլ մայրերին։ Այս իշխանության օրոք ես հույս չունեմ, որ նրանք մեղադրյալի աթոռին են լինելու»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Փաշինյանի այցը «Եռաբլուր» նշանավորվել էր հերթական միջադեպով։ Մինչ նրա գալը ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն այցելի իրենց որդիների շիրիմներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular