ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիով ճանապարհի կառուցումը, որի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում, կախված է Հայաստանի դիրքորոշումից. Օվերչուկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հարավային Կովկասում ձեւավորվում է «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե ​​այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ ռենտա ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Արտադրված է Ռուսաստանում - 2022» միջազգային արտահանման ֆորումի լիագումար նիստում։

«Այս առումով էական դեր կխաղա Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի կամ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։ 

Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Հայաստանի տարածքով Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, երկաթուղու եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կախված է  Հայաստանի դիրքորոշումից։

Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, այսինքն՝ մինչեւ 2024 թվականը ճանապարհը կլինի, եւ այն ելք կապահովի դեպի  Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի շուկաներ։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքն արդեն  գոյություն ունի,  եւ դրա երկայնքով իրականացվում են ավտոմոբիլային եւ երկաթուղային  փոխադրումներ։ Այնուամենայնիվ, այն չի համապատասխանում երթեւեկության ծավալների ակնկալվող աճին եւ կարիք ունի արդիականացման եւ հզորության ավելացման:

Այս առումով մենք ավարտում ենք ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերի արդիականացումը»,-ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular