Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են մշակել գազային հանգույցի նախագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Թուրքիան սկսել են մշակել գազային հանգույցի նախագիծը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Անկարայի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ աշխատանքը պահանջում է նախագծման, շինարարության եւ մարքեթինգի գնահատականներ, ասել է աղբյուրը: Զրուցակիցը մանրամասնել է, որ համապատասխան գերատեսչություններն այդ աշխատանքներն իրականացնում են նախագահների հանձնարարականների շրջանակներում, գործընթացը գտնվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների վերահսկողության ներքո։
Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից տեղափոխել Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա:
Հոկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույց ստեղծելու շուրջ, որը Եվրոպային կապահովի վառելիքով:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ երկիրն ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ իր տարածքում միջազգային գազային հանգույց ստեղծելու համար։