Իրանի միջուկային համաձայնագիրը կարող է Ռուսաստանին «հարյուրավոր միլիարդներ» բերել․ Նեթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ներկայիս տեսքով շահավետ է ոչ միայն Իրանին, այլ նաեւ Ռուսաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ եթե այդ միջուկային համաձայնագիրը ստորագրվի, ապա այն «հարյուրավոր միլիարդներ կբերի ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի գանձարանին»։
Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ պետք է կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի եւ նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս պատժամիջոցների վերացման օգտին։