ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեւոր հանդիպում եմ ունեցել Փաշինյանի հետ՝ օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ. Աբդոլլահիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կարեւոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ: Այս մասին թվիթերյան իր էջում հայերենով գրառում է կատարել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:

«Մենք կարեւորում ենք Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը եւ երկու երկրների միջեւ առեւտրի ու զբոսաշրջության զարգացումը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը այդ նպատակով է իրականացվել»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular