Թուրքիան Հայաստանին կոչ է անում լավ գնահատել խաղաղության հնարավորությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Եթե Հայաստանը, Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերին համապատասխան, կատարի իր պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը»: Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է APA-ն։
Թուրք նախարարը նշել է, որ այս դեպքում այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, օգուտ կբերի նաև Հայաստանին. «Այս դեպքում այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, օգուտ կբերի նաեւ Հայաստանին»,- նշել է նա։
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո առաջացել է «խաղաղության հնարավորություն, որը պետք է լավ գնահատել»։