ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռեյդեյկինի հետ եւ նրա հետ քննարկել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքը։

«Զրույցի ընթացքում բրիտանական կողմի հետ շարունակվել են Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման հետ կապված իրավիճակի քննարկումները»- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նշենք, որ նախօրեին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր Կիեւի կողմից «կեղտոտ ռումբ» կիրառելու սպառնալիքի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular