ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելին ավելի ու ավելի է անհանգստացնում Ռուսաստանի եւ Իրանի «վտանգավոր մերձեցումը». Յաիր Լապիդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելն ավելի ու ավելի է անհանգստանում Ռուսաստանի եւ Իրանի «վտանգավոր մերձեցումից» եւ ամենօրյա գնահատումներ է անցկացնում՝ իր դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ վերանայելու համար, ասել է վարչապետ Յաիր Լապիդը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։

«Մեր կատարած աշխատանքի մի մասը կապված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ շատ վտանգավոր մերձեցման հետ,- ասել է Լապիդը,- Մենք չենք պատրաստվում անտեսել դա կամ ոչինչ անել… ուստի մենք պետք է ամեն օր վերանայենք իրավիճակը եւ արձագանքենք»:

Հարցին, թե ինչն է խանգարում Իսրայելին Ուկրաինային հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրել, Լապիդը պատասխանել է. «Նախ՝ մենք Ուկրաինայի կողմից ենք: «Մենք աջակցում ենք նրանց։ Մենք հենց նոր քվեարկեցինք ՄԱԿ-ում [Գլխավոր ասամբլեայում] եւ աշխարհին ասացինք, որ երբեք չենք ընդունի Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը Ռուսաստանի կողմից։ Մենք դեռ միակ երկիրն ենք աշխարհում, որը դաշտային հիվանդանոց է կառուցել Ուկրաինայում»։

Նա նշել է, որ դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է «ապահովել Իսրայելի ազգային անվտանգության շահերի մշտական պաշտպանությունը»։

Թեեւ Լապիդը չի հստակեցրել, սակայն Ուկրաինային զենք չմատակարարելու Իսրայելի քաղաքականությունը մասամբ պայմանավորված է Թել Ավիվ-Մոսկվա հակամարտությունների կարգավորման մեխանիզմով, որը Իսրայելին թույլ է տալիս հարվածել Սիրիայում իրանական օբյեկտներին՝ առանց այնտեղ տեղակայված ռուսական զորքերին բխվելու, նշում է թերթը։

Չնայած Իսրայելը զենք չի մատակարարել, նա հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային ստեղծել քաղաքացիական հրթիռների վաղ ահազանգման համակարգ:

«Այնպես որ, մենք կաջակցենք Ուկրաինային, մենք ակտիվորեն կաջակցենք Ուկրաինային եւ հաշվի կառնենք Իսրայելի ազգային անվտանգության շահերը»,- ասել է Լապիդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular