ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան ընդդիմությունը լուրջ տնային աշխատանք է կատարում․ պատրաստվում են ֆորս-մաժորին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան ընդդիմությանը տևական ժամանակ քննադատում են պասիվության, անհրաժեշտ չափով իշխանությունների դեմ չպայքարելու, Արցախի և Հայաստանի ժողովրդների շահերը չպաշտպանելու մեջ։Մեր հավաստի տեղեկություններով, սակայն , ընդդիմությունը բավականին լուրջ աշխատանք է տանում, ընդ որում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսի հետ բոլոր ուղղություններով՝ Արևմուտք, Ռուսաստան, Իրան։

Կարևոր տնային աշխատանք է տարվում, որպեսզի ընդդիմությունը, ինչպես նաև ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները ակտիվանան այն պահին, երբ մեկ-երկու օրվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ շարժումներ իրականացնել և իշխանափոխություն անել Հայաստանում։

«Դիմադրության շարժման» գարնանային տապալումը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հասկացրել է, որ տևական պայքարը բավականին բարդ է լինելու փաշինյանական վարչախմբի դեմ, որն ունի լուրջ ռեսուրսներ՝ սեփական կողմնակիցներին փողոց հանելու, հանրությանը շեղելու և ընդհուպ խնդիրներ հարուցելու։ Այդ կապակցությամբ ընդդիմությունը որոշել է խաղադրույքը դնել այն առիթի վրա, որը համապատասխան էմոցիոնալ ֆոն կարող է ապահովել և մի քանի տասնյակ հազար մարդ հանկարծակի հանել փողոց։

Առավել ևս, որ գործող վարչախմբի իշխանության աշխարհաքաղաքական բալանսը խաթարված է, դա երևում է թե՛ Ռուսաստանի ուղղակի դիրքորոշումներով ու գործողություններում, այնպես էլ մեդիադաշտում փաշինյանական վարչախմբի դեմ սաստկացած արշավի, քաղաքական շրջանակների հայտարարությունների մեջ։ Լրջագույն կասկածներ ունի գործող վարճախմբի նկատմամբ նաև Իրանը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, փաշինյանական վարչախումբը կարողացավ զգալիորեն խաթարել հայ-իրանական հարաբերությունները, և 44- օրյա պատերազմի ընթացքում Իրանն առանձնապես ջանք չգործադրեց Հայաստանին պաշտպանելու։

Այսօր էլ Իրանը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր դաշնակիցն է ՝ Հայաստանի սահմանների անառիկությունը և անխախտելիությունը պահելու հարցում։ Ուստի և, Իրանը ևս լուրջ գործընկեր է փնտրում, որի հետ կկարողանա պաշտպանել թե՛ իր սեփական շահերը և թե՛ Հայաստանի սահմանների անխախտելիությունը։ Ընդդիմությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է վաշինգտոնյան փաստաթղթով ստորագրել կապիտուլացիայի երկրորդ և վերջնական արարը։

Դրանից հետո այդ փաստաթուղթը գնալու է Սահմանադրական դատարան և ԱԺ, և չի բացառվում, որ հենց այդ վավերացում կոչվող փուլում, երբ բոլորին՝ այդ թվում Փաշինյանի կողմնակիցներին հասկանալի կդառնա, որ նա վերջնականապես որոշել է հանձնել Արցախն ու Հայաստանի որոշ տարածքներ, հանրությունը ոտքի կկանգնի և հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, ընդ որում լինի դա մասնակի, թե ամբողջական իշխանափոխության միջոցով,այս փուլում գերխնդիրը Փաշինյանից ազտվելն է։

Ելենա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular