ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. Էրդողանը, Ալիևը և Փաշինյանը միասին են գործում ընդդեմ Ռուսաստանի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ Արևմուտքը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արևմտամետ կառավարության միջոցով փորձում է Ռուսաստանին ներքաշել Անդրկովկասում լուրջ հակամարտության մեջ։ Այդ մասին  REGNUM-ի թղթակցին ասել է «Ազատագրում» շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։

«Իրանի ազգային շահերին սպառնացող վտանգը կարող է հերթական ռազմական բախման պատճառ դառնալ, միայն թե այդ հակամարտությունը կլինի շատ ավելի լուրջ, քանի որ մի կողմից կլինեն Իրանն ու Ռուսաստանը, մյուս կողմից Ադրբեջանը, Թուրքիան և Արևմուտքը։ Եվ այդ հակամարտության մարտադաշտը կլինի Հայաստանը, և այդ ամենը տեղի կունենա հայկական հողի վրա։ Թերևս դա է հիմա Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի պլան Բ-ն, քանի որ  չհաջողվեց Ռուսաստանին ներքաշել նման «երկրորդ ճակատ»–ի մեջ Հայաստանում: Ռուսաստանը հեղինակության կորուստներ է կրում, բայց չի ներքաշվում «երկրորդ ճակատում»: Մյուս կողմից Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, այնտեղ տեղափոխելց բավականին մեծ քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա և բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց առաջնահերթ խնդիրն են համարում Ռուսաստանին ներքաշել նման հակամարտության մեջ Արևմուտքին հաճոյանալու համար»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-7-ը Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպումներ են կայացելՀայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների միջև։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular